Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նոր նախարար է նշանակվել Անուշավան Աղաջանյանը։ Այս մասին ասված է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի հրամանագրում, որը տեղադրված է Ղրիմի կառավարության պաշտոնական կայքում։

Նախկինում Աղաջանյանը զբաղեցրել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Արդյունաբերական քաղաքականության նախարարի պաշտոնակատարը Ելենա Էլեքչյանն էր։