Հունաստանը մտադիր է օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, ինչպես նաև թույլատրել նույնասեռ զույգերին երեխա որդեգրել։ Այս մասին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Ըստ Միցոտակիսի՝ նույնասեռականների ամուսնությունն ու որդեգրումն օրինականացնելու օրենսդրական նախաձեռնությունները նույնասեռական զույգերի համար սկզբունքորեն տարբեր չեն այն ամենից, ինչ արդեն գոյություն ունի եվրոպական շատ երկրներում:

Նա, սակայն, ընդգծեց, որ «միայնակ տղամարդը չի կարող փոխնակ մորից երեխա ունենալ»։

Հունաստանի կառավարության կոնկրետ օրենսդրական առաջարկը՝ կապված ամուսնության և նույնասեռ զույգերի որդեգրման հետ, նախ կներկայացվի հանրային քննարկման, վստահեցրել է Միցոտակիսը։