Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ուշ երեկոյան ժամանել է Էստոնիա։

Այստեղ նա կհանդիպի նախագահ Ալար Կարիսի, Ռիյգիկոգուի նախագահ Լաւորի Հուսարի եւ վարչապետ Կայա Կալասի հետ։ Նա նաեւ ելույթ կունենա Ռիյգիկոգուում, տեղեկացրել է Postimees.ee-ն։

Քննարկվելու են ռուսական ագրեսիայի հետագա դիմակայությունը, աջակցությունն Ուկրաինային։

«Դեմոկրատական երկրները շատ բան են արել, որպեսզի օգնեն Ուկրաինային, բայց դեռ անելու շատ բան ունենք, որպեսզի Ուկրաինան հաղթի, իսկ ագրեսորը պարտվի։ Այդ դեպքում հույս կա, որ դա կդառնա վերջին ագրեսիան Եվրոպայում...»,- նշել է Ալար Կարիսը։

Վարչապետ Կայա Կալասի խոսքով՝ «Ռուսաստանի ագրեսիայի սկզբից մենք դարձել ենք Ուկրաինայի քաջության եւ տոկունության վկաները»։ «Ես եւ Էստոնիայի բոլոր բնակիչները ուրախ կլինենք ողջունել Ուկրաինայի նախագահին Տալլինում»,- ասել է Կալասը։