Սաուդյան Արաբիան ավարտել է իր առաջին միջազգային դոլարային պարտատոմսերի թողարկումը 2024 թվականին՝ 12 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, ասվում է Պարտքի կառավարման ազգային կենտրոնի հայտարարության մեջ, որը պատասխանատու է Սաուդյան Արաբիայի պետական փոխառությունների և պետական ներքին և արտաքին պարտքի կարգավորման համար:
Պարտատոմսերը տեղաբաշխվել են երեք տրանշով՝ տարբեր մարման ժամկետներով՝ 6, 10 և 30 տարի ժամկետով։ 2030 թվականին մարվող վեցամյա պարտատոմսերի առաջին տրանշի արժեքը կազմել է 3,25 միլիարդ դոլար, 2034 թվականին մարվող տասնամյա պարտատոմսերի երկրորդ տրանշի արժեքը՝ 4 միլիարդ դոլար, 2054 թվականին մարվող երեսունամյա պարտատոմսերի երրորդ տրանշի արժեքը կազմել է 4,75 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է Պետական պարտքի կառավարման կենտրոնի հաղորդագրության մեջ, Սաուդյան Արաբիայի դոլարային պարտատոմսերի պատվերները գերազանցել են 2,5 անգամ և հասել են գրեթե 30 միլիարդ դոլարի։





























