Պեստիցիդներ արտադրող Earth Corporation ճապոնական ընկերությունը Մեդոձի տաճարում հիշատակի ակցիա է իրականացրել, որպեսզի հարգի այն միջատների հիշատակը, որոնք սատկել են հետազոտությունների ընթացքում, տեղեկացրել է Knife-ը։

Արտադրանքի արդյունավետությունն ստուգելու համար ընկերությունն օգտագործում է տարբեր միջատներ սեփական հետազոտական կենտրոնում։ Դրանց մեծ մասը հիմնականում սատկում է։

Ընկերությունը հատուկ բզեզներ է աճեցնում թեստերի համար, բայց ցանկանում է ցուցադրել, որ անգամ փոքրիկ էակների սպանությունը չի ընկալում որպես ինքնին հասկանալի։

Հոգեւորականն արարողության ժամանակ աղոթք է կարդում տասնյակ սատկած միջատների լուսանկարների առջեւ։ Խորանի մոտ տեղադրված են մոծակների, տզերի, ճանճերի եւ խավարասերների պատկերներ։

Շատ մարդիկ հազարավոր միջատների «զոհաբերումը» համարում են բնական նորմ՝ չընդունելով այդ զոհաբերության արժեքավորությունը գիտության համար, բայց այս արարողությունն օգնում է այլ կերպ նայել իրերին։