Հայաստանի տարբեր վայրերում հունվարի 12-ին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան, հովիտներում եւ նախալեռներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+4,
Լոռիում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+6,
Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+6,
Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+9,
Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ -2+1,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +4+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+8։





























