2023 թվականի հոկտեմբերի 17-ից ի վեր Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա հարձակումների թիվը հասել է 130-ի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմական խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Մինչ օրս կատարված հարձակումների ընդհանուր թիվը 130 է», - ասել է նա: Ռայդերը պարզաբանել է, որ Իրաքում ամերիկյան բազաների վրա 53 հարձակում է տեղի ունեցել, Սիրիայում՝ 77։
Ռայդերը հաստատել է, որ Եմենի հութի ապստամբների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների թիվը 2023 թվականի նոյեմբերի 19-ից հասել է 27-ի։
Ավելի վաղ շիա աշխարհազորայինները իրենց Telegram ալիքում տարածած հայտարարության մեջ զգուշացրել էին Միացյալ Նահանգներին, որ իրենք կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ «Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել իսրայելական բանակին, որը սպանում է խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Հարավային Լիբանանում»։





























