Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժումը կշարունակի հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված քաղաքացիական նավերի վրա՝ չնայած Հութիների կողմից վերահսկվող տարածքում գտնվող թիրախների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներին: Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամը։

«Մենք գրոհել ենք ենք և կշարունակենք գրոհել իսրայելական նավերի վրա, որոնք շարժվում են դեպի օկուպացված Պաղեստինի նավահանգիստները»,- գրել է Աբդել Սալամն իր X էջում։