ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիների) 16 օբյեկտների վրա ավելի քան 60 թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ամերիկյան ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ Կենտրոնական օդային ուժերը դիտավորյալ հարվածներ են հասցրել ավելի քան 60 թիրախների ուղղությամբ` Իրանի կողմից աջակցվող հութի զինյալների 16 օբյեկտներին», - ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչի հայտարարության մեջ:

Մասնավորապես, հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստներին, արձակման կայաններին, արտադրական օբյեկտներին և հակաօդային պաշտպանության ռադարներին։ Ռազմաօդային ուժերն օգտագործել են տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք: Հարվածներին մասնակցել են ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության ինքնաթիռներ և Tomahawk թեւավոր հրթիռներ, որոնք արձակվել են մակերևութային և ստորջրյա հարթակից: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ հասցնելուն մասնակցել են «կոալիցիայի ռազմական և ռազմածովային հարվածներ և օժանդակ միջոցներ՝ ամբողջ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանից», ինչը վկայում է միջազգային հանրության՝ «նավարկության ազատության և Կարմիր ծովում հութի ապստամբների հարձակումների դեմ պայքարելու հանձնառության մասին»: