Նավթի գները Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով ուրբաթ առավոտյան աճում են։
Brent-ի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,36 դոլարով (1,76%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 78,78 դոլարի։ Մեկ օր առաջ Brent-ը թանկացել էր 0,61 դոլարով (0,8%)՝ հասնելով 77,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Այս պահին WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում թանկացել են 1,34 դոլարով (1,86%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73,36 դոլարի։ Վերջին նստաշրջանի ընթացքում պայմանագիրն աճել է 0,65 դոլարով (0,9%)՝ հասնելով 72,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։





























