ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, իրեն մեղավոր չի ճանաչել առնվազն 1,4 միլիոն դոլարի չափով հարկերից խուսափելու ինը մեղադրանքներում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Հանթեր Բայդենն անձամբ է ներկայացել Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) լսումներին, որտեղ նա ներկայացել է Դոնալդ Թրամփի կողմից նշանակված շրջանային դատավոր Մարկ Սկարսիին, հայտնում է NBC News-ը։ Նիստը տեւել է մոտ 30 րոպե։

Սկարսին նշել է, որ ԱՄՆ նախագահի որդին կատարել է ազատ արձակման նախկին պայմանները, և որ դատարանը «գնահատում է դա և նշում է արձանագրության համար»։ Սկարսին առաջարկել է այս գործով դատավարությունը նշանակել 2024 թվականի հունիսի 20-ին։

2020 թվականին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ դատախազ Դեյվիդ Վայսը, որը նշանակվել է Դոնալդ Թրամփի կողմից, Հանթեր Բայդենի հարկերի հետ կապված հետաքննություն է անցկացնում։ Դատախազը ուսումնասիրում էր մի շարք ֆինանսական հարցեր, այդ թվում՝ արդյոք նա և իր ենթադրյալ համախոհները խախտել են հարկային օրենքներն օտարերկրյա գործընկերների, հիմնականում՝ Չինաստանի հետ բիզնես գործարքների ժամանակ: Բայդեն կրտսերը կասկածվում է նաեւ զենք գնելու հետ կապված կեղծ հայտարարություններ անելու մեջ։

Նախկինում Հանթերը պատրաստվում էր գործարք կնքել արդարադատության հետ՝ իրեն մեղավոր ճանաչելով։ Գործարքը նախատեսում էր, որ ազատազրկման փոխարեն դատարանը Հանթերին հարկային հանցագործությունների համար պայմանական պատիժ կսահմաներ։ Ինչ վերաբերում է զենքի մեղադրանքին, քանի դեռ Հանթերը թմրանյութերից կախվախության մեջ էր, նա կարող էր խուսափել այդ մեղադրանքով քրեական հետապնդումից, եթե առաջիկա երկու տարվա ընթացքում լուրջ հանցագործություն չկատարեր:

Սակայն դատավորը հրաժարվել է նման գործարքի մեջ մտնել։ Ըստ Հանթերի փաստաբանների՝ դա պայմանավորված է դատական ​​համակարգի վրա հանրապետական ​​ճնշումներով։ Մինչդեռ սուտ ցուցմունք տալու և ապօրինի զենք պահելու համար նախագահի որդուն կարող է սպառնալ մինչև 25 տարվա ազատազրկում։