ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Սուրբ Նիկոլաս նավթատար նավը և դրա անձնակազմը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Իրանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նավը և դրա անձնակազմը»,- ասել է նա։ Պատելն անօրինական է անվանել նավի գրավումը և նաև նշել, որ Իրանի կողմից նման գործողություններն «ուղղված են միջազգային առևտրի խաթարմանը»։
Միաժամանակ, Պատելը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկել ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն այս իրավիճակի հետ կապված։ «Մենք կշարունակենք սերտորեն խորհրդակցել տարածաշրջանում մեր գործընկերների հետ համապատասխան քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Իրանի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:





























