Թայվանի զինված ուժերն արձանագրել են, թե ինչպես են մեկ օրում կղզուն մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 10 ինքնաթիռ և 6 նավ։ Այս մասին ասվում է կղզու ռազմական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Դրա տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկու ինքնաթիռ՝ Սու-30 կործանիչը և Y-8 հակասուզանավային մարտական ​​ինքնաթիռները հատել են Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը։

Բացի այդ, Թայվանի տարածքում 5-ից 8 հազար մետր բարձրության վրա հինգ օդապարիկ է գրանցվել, որոնցից մեկն արևմուտքից արևելք հատել է կղզու հարավային մասի օդային տարածքը և հեռացել դեպի Խաղաղ օվկիանոս։

Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։ Շաբաթ օրը Թայվանում կանցկացվեն Օրենսդիր Յուանի (կղզու բարձրագույն օրենսդիր մարմնի) վարչակազմի ղեկավարի և պատգամավորների ընտրություններ։