Ֆրանսիայի հայերն այսօր տխուր են։ Այս մասին գրել է ֆրանսիական Le Figaro թերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի պաշտոնում Ռաչիդա Դատիի նշանակվելը՝ հիշեցնելով նրա հակահայկական դիրքորոշման մասին։

Բյուսոնը գրառման տակ տեղադրել է 2016 թվականի լուսանկար, որտեղ պատկերված են Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Լուսանկարն արվել է այն բանից հետո, երբ տասը ֆրանսիացի պատգամավորներ և սենատորներ նախագահ Օլանդին կոչ են արել միջնորդել ՄԱԿ-ում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտում Ադրբեջանի օգտին որոշում կայացնելու համար։

«2016 թվականին Ռաշիդա Դատին ստորագրել է այս հայտարարությունը` Le Figaro-ի հետ զրույցում ասելով, որ «լավ ադրբեջանցիները վատ հայերի զոհ են դարձել»։ Մնացածը մենք գիտենք՝ Արցախում ադրբեջանցիների կողմից էթնիկ զտումներ։ Ֆրանսիայի հայերն այսօր տխուր են»,- գրել է Բյուսոնը։