Կարմիր ծովի ջրային տարածքում ավելի քան 200 նավ է գտնվում, Սուեզի ջրանցքով նավարկությունները նույնպես շարունակվում են՝ համաձայն Marinetraffic նավի հետագծման ծառայության տվյալների։

Ուրբաթ գիշեր ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի տարբեր շրջանների չորս նահանգների թիրախներին, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային, Հոդեյդաին, Թաիզին և Սաադային, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղական իշխանությունների աղբյուրները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարվածներն անվանել է նավարկության ազատության սպառնալիքի պատասխան՝ խոստանալով շարունակել գործել առանց վարանելու։

Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահը (Հութի) շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ զգուշացրել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին և չմոտենալ ծովին։ Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել Կարմիր ծովով փոխադրումները: