Կոլումբիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկրի նախագահի որդուն՝ Գուստավո Պետրո Նիկոլասին՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման համար։
«Դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Ատլանտոյի դեպարտամենտի նախկին տեղակալ Նիկոլաս Ֆերնանդո Պետրո Բուրգոսին փողերի լվացման և ապօրինի հարստացման հետ կապված ենթադրյալ հանցագործությունների համար», - X սոցիալական ցանցում հայտնում է դատախազությունը:
2023 թվականի օգոստոսին Կոլումբիայի դատարանը, որը քննում էր նախագահի որդու՝ Նիկոլաս Պետրո Բուրգոսի և նրա նախկին կնոջ՝ Դայսուրիս Վասկեսի գործը, մեղադրյալներին կալանքի տակ կամ տնային կալանքի տակ չդրեց և թույլ տվեց նրանց դատավարությունը շարունակել ազատ՝ տեղաշարժի, հանդիպումների և մասնակցությունը քաղաքական կյանքիn սահմանափակումներով։
Նիկոլա Պետրո Բուրգասի դեմ գործը բացվել է մարտին այն բանից հետո, երբ նրա հայրը՝ գործող նախագահ Գուստավո Պետրոն, անսպասելիորեն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով դատախազներին հետաքննել իր ավագ որդու նկատմամբ։ Մի քանի ժամ անց Պետրո Բուրգասի նախկին կինը՝ Դաիսուրիս Վասկեսը հարցազրույց է տվել Semana ամսագրին, որտեղ նրան մեղադրել է հոր նախընտրական արշավի համար միջոցներ ստանալու մեջ, որը նա յուրացրել է։ Վասկեսի խոսքով՝ նախագահը երբեք չի իմացել, որ իր որդին միջոցներ է ստացել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մարդկանցից։ Ինքը՝ Վասկեսը, այս գործով մեղադրվում է փողերի լվացման և Պետրո Բուրգասի նոր գործընկերոջ անձնական տվյալներին անօրինական մուտք գործելու մեջ։





























