Եվրահանձնաժողովը պատրաստ է կատարել Հունգարիայի որոշ պահանջներ՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն հատկացնելու վետոն վերացնելու համար։ Այս մասին Financial Times-ին հայտնել են եվրոպացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հունգարիային համոզելու համար չեղյալ համարել ԵՄ ռազմական օգնության փաթեթի դեկտեմբերին դրած իր վետոն, Եվրահանձնաժողովը պատրաստ է վարչապետ Վիկտոր Օրբանին իրավունք տալ դադարեցնել ֆինանսավորման գործարքը 2025 թվականի կեսին, ասել են հրատարակության զրուցակիցները։ Որպես պոտենցիալ զիջման մաս՝ Հունգարիան կարող է նախաձեռնել համաձայնագրի պայմանների վերանայում՝ գնահատելու համար, թե Ուկրաինան դեռ որքան ֆինանսավորման կարիք ունի, և արդյոք նա բավարարել է ԵՄ պահանջները՝ միջոցներ ստանալու համար:

Հանձնաժողովը դեմ չէ նաև հատկացվող օգնության տարեկան ստուգումներին և «Արտակարգ արգելակման» կետի ներդրմանը, ըստ որի՝ ցանկացած երկիր կարող է ներկայացնել «Ուկրաինային վճարումների հետ կապված իր լուրջ մտահոգությունները» ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում քննարկելու համար, հայտնել են աղբյուրները։ Ընդ որում, նշվում է, որ այս կետը Հունգարիային ֆինանսավորման վրա վետո դնելու լրացուցիչ հնարավորություն չի տա։ 

Հունգարացի բարձրաստիճան պաշտոնյան հարցին, թե արդյոք այս պայմանները Վիկտոր Օրբանի բավարար են համար վետոն հանելու համար, FT-ին ասել է. «Դեռ վստահ չեմ, բայց ես ասում եմ, հավանաբար, այո»: Հունգարացիները «պատրաստ են բանակցել», հրատարակությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։