Ղազախստանի արևմտյան Մանգիստաու շրջանի Կարակոլ լճում ութ հարյուր յոթանասուն կարապ է սատկել, հայտնում է Kazinform գործակալությունը։

«2023 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2024 թվականի հունվարի 9-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 870 սատկած կարապ։ Կարակոլ լճի զննումն իրականացվում է ամեն օր, կազմվել են տարածքային տեսչությունների տեսուչների և արգելոցի աշխատակիցների հերթապահությունները»,- գործակալությունը մեջբերում է անտառտնտեսության և վայրի բնության տարածաշրջանային տարածքային տեսչության ղեկավար Գաբբաս Դոսատովի խոսքերը։

Նշվում է, որ առաջնային հետազոտության արդյունքներով պարզվել է, որ կարապները սատկել են թռչնագրիպից։