Սրտանց շնորհավորում եմ Ստեֆան Սեժուրնեին արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ և իմ բարեմաղթանքներն եմ հղում իր բարձր առաքելության մեջ. այս մասին X-ում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն և հայ-ֆրանսիական բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելուն», - գրել է նա:

Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն։ 38-ամյա քաղաքական գործիչը «Վերածնունդ» կուսակցությունը ղեկավարում է 2022 թվականից։