Bild-ի փոխանցմամբ՝ այս գիշեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը արձակել են մոտ 100 ճշգրիտ կառավարվող հրթիռ և արկ Եմենի հութիների դիրքերի ուղղությամբ։ Դրանց թվում են Tomahawk թեւավոր հրթիռները և օդանավից արձակված AGM-88 HARM հրթիռները, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացնելու համար: Սանայի օդանավակայանում ռադարներ են ոչնչացվել, որպեսզի հութիները չհետևեն Կարմիր ծովում առևտրային նավերի երթուղիներին: Հարձակման է ենթարկվել նաև հութիների կողմից վերահսկվող ափամերձ Հոդեյդա քաղաքը։ Ոչնչացվել են Իրանից մատակարարված զենքի, հրթիռների և անօդաչու սարքերի պահեստներ։
ԱՄՆ-ն «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիրից արձակել է 15 F-18 կործանիչ։ RAF-ն օգտագործել է Eurofighter Typhoons-ը, որը օդ է բարձրացել Կիպրոսի ավիաբազայից։
Ամենայն հավանականությամբ, անցած գիշեր օդային հարվածները շատերից միայն առաջինն էին, ինչպես արդեն նշվել է, քանի որ այնտեղ քաղաքացիական նավերի դեմ ահաբեկչությունը վաղուց պետք է սահմանափակված լիներ։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեպին ասել է, որ «այժմ նոր առաքելություններ չեն նախատեսվում»։





























