Թուրքիայի նախագահ Էրդողանը Եմենին ուղղված արևմտյան կոալիցիայի հարվածներն անվանել է սպառնալիքին անհամաչափ և գնահատել հութիների արձագանքը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Նրանք (ԱՄՆ-ը և դաշնակիցները) անհամաչափ ուժ են կիրառել, նրանք փորձում են Կարմիր ծովը վերածել արյան ծովի։ Իսրայելը նույնն է անում Պաղեստինում։ Մեր օրերում լուրեր ենք ստանում բազմաթիվ ալիքներից։ Տարբեր ուղիներով մենք իմանում ենք, որ հութիները հաջողությամբ են արձագանքում»,- ասել է Թուրքիայի նախագահը։





























