Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնափոխադրումների համար: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Վերխնի Լարսի անցակետում։
Նրա խոսքով՝ ճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։





























