Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջասինդա Արդերնը ամուսնացել է վաղեմի գործընկերոջ՝ Քլարկ Գեյֆորդի հետ, տեղեկացրել է PA Media-ն։
Նոր Զելանդիայի նախկին վարչապետը վերջապես ամուսնացել է մոտ հինգ տարի նշանված մնալուց, հարսանիքները կորոնավիրուսի համավարակի, աղջկա ծնվելու եւ երկրի կառավարման պատճառներով հետաձգելուց հետո։
Նրա ամուսնության մանրամասները մանրակրկիտ թաքցվել են, բայց տեղեկացվել է, որ արարողությունը կատարվել է խաղողի շքեղ այգում, որը գտնվում է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնից 200 մղոն հեռու։
Ենթադրվում է, որ արարողությանը հրավիրված են եղել միայն ընտանիքի անդամները, մոտիկ ընկերները եւ մի քանի նախկին գործընկերներ, ներառյալ նախկին վարչապետ Քրիս Հիփկինսը։
43-ամյա Արդերնը եւ 47-ամյա Գեյֆորդը սկսել են հանդիպել 2014թ. եւ նշանադրվել են հինգ տարի հետո, բայց կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով հարսանիքը, որը նախատեսված էր 2022թ. ամռանը, հետաձգվել է։
Արդերնը 37 տարեկան էր, երբ դարձավ վարչապետ 2017թ.։ Նա լավ կառավարչի համբավ է վաստակել։ Արդերնը, սակայն, նորզելանդացիներին զարմացրեց 2023թ. հունվարին, երբ հայտարարեց, որ հեռանում է վարչապետի պաշտոնից հինգուկես տարվա աշխատանքից հետո, որովհետեւ «այլեւս ուժի պաշար չունի» ընտրությունների տարում աշխատելու համար։
Այդ ժամանակվանից Արդերնը հայտարարել է, որ անցնում է ժամանակավոր աշխատանքի Հարվարդի համալսարանում։ Նա նաեւ ստանձնել է չվճարվող աշխատանք ինտերնետում ծայրահեղականության դեմ պայքարում։
Հունիսին Արդերնը ստացել է Նոր Զելանդիայի ամենաբարձր պարգեւներից մեկը երկրի ղեկավարման իր աշխատանքի համար։ Նա արժանացել է Մեծ կոմպանյոնուհու տիտղոսի։





























