Կոտայքի մարզում ժամը 10:30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, չմշակված ու բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհին հայտնվելով մերկասառույցի մեջ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշներին, շրջվել ու հայտնվել հանդիպակաց դիրքում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: