Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար Սթեֆան Սեժուրնեն Կիեւ կատարած այցի ընթացքում հանդիպել է ուկրակնացի պաշտոնակցի՝ Դմիտրի Կուլեբայի հետ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Սեժուրնեին համակողմանի օգնության համար, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։
Կողմերը քննարկել են ուկրաինական երկնքի հետագա պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի եւ հրթիռների, դրոնների մատակարարման հարցը։
Տեղեկացվել է, որ նախարարները համակարգել են քայլերը ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովին ընդառաջ եւ քննարկել ժամանակացույցը հունվար-հունիսի վերջ ընթացքի համար, երբ կայանալու են կոնկրետ քայլեր Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ճանապարհին։
Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը ԵՄ-ում 50 մլրդ եվրոյի ուկրաինական ֆոնդի ստեղծմանն աջակցելու համար։
Կողմերը պայմանավորվել են աշխատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Խաղաղության բանաձեւին Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների հետագա ներգրավման ուղղությամբ եւ քննարկել են պաշտպանական համագործակցությունը երկրների միջեւ։





























