Իսրայելցի զինվորները փոխհրաձգության մեջ են մտել Լիբանանից Իսրայել անցնել փորձող զինյալների հետ և սպանել նրանցից չորսին, ասվում է իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության մեջ։

ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն, զինվորները Հար Դովում պարեկություն են կատարել վիճելի Շեբաա ֆերմաների շրջանում, երբ նկատել են չորս զինյալների, որոնք կրակ են բացել իսրայելական ուժերի վրա:

«Փոխհրաձգության ընթացքում Իսրայելի բանակի ուժերը հրետանային և ականանետային կրակ են արձակել տարածքի վրա», - հայտնել է իսրայելական բանակը: