Հութիները կոշտ արձագանք են տվել Եմենում իրենց ռադարին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածին:
«Այս նոր հարվածը կարժանանա կոշտ, վճռական և արդյունավետ պատասխանի», - Al Jazeera-ին հայտարարել է հութիների ներկայացուցիչ Նասրուլդին Ամերը՝ հավելելով, որ զոհեր կամ «նյութական վնասներ» չկան։
Հութիների մեկ այլ ներկայացուցիչ՝ Մոհամմեդ Աբդուլսալամը հայտարարել է, որ հարվածները, այդ թվում՝ գիշերային հարվածը Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ռազմաբազային, էական ազդեցություն չեն ունեցել շարժման ունակության վրա՝ արգելափակելու Իսրայելի հետ կապված նավերի անցումը Կարմիր և Արաբական ծովերով:
Ավելի վաղ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մի շարք հարձակումներ էր իրականացրել Եմենում հութիների օբյեկտների վրա։
Վաշինգտոնը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են Կարմիր ծովում նավագնացության կայունության վերականգնմանը:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը Իրանին «մասնավոր ուղերձ» է հղել՝ պահանջելով դադարեցնել հութիների հարվածները։





























