2023թ. ներդրվել է տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկման նոր համակարգ հայտնի բջջային պլատֆորմների միջոցով կամ այն պլատֆորմի միջոցով, որը պատրաստվում է ներդնել Պետեկամուտների կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 15-ին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
Նա ավելացրել է, որ մինչեւ 2024թ. սեպտեմբերի 1-ը այդ պլատֆորմը ՊԵԿ-ի կողմից արդեն պետք է ստեղծվի։ «Համակարգը թույլ կտա ուղեւորներին տալ էլեկտրոնային չեքեր, իսկ տաքսու վարորդներին՝ գրանցել իրենց շրջանառությունը, որի հիման վրա կպահվեն հարկերը»,- ընդգծել է պաշտոնյան։





























