Ռուսաստանում վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ կրկին սկսել է աճել ալկոհոլային կախվածությամբ տառապողների թիվը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով «Ռոսստատի» «Առողջապահությունը Ռուսաստանում-2023» հավաքածուի տվյալները։

«Սակայն 2022 թվականին այս ցուցանիշը (ալկոհոլային կախվածությամբ նոր հայտնաբերված հիվանդների թիվը) որոշակի աճ է գրանցել. առաջին անգամ դիսպանսեր հսկողության է ենթարկվել 54,2 հազար մարդ (որից 12,9 հազարը՝ ալկոհոլային փսիխոզով)»,- ասվում է նյութում։

Նշվում է, որ մինչև 2021 թվականն այս ցուցանիշը անշեղորեն նվազում էր։ Երկու տարի առաջ այն կազմում էր 53,3 հազար մարդ: