2024թ. մարտին կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 15-ին հայտնել է ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։
Նա նշել է, որ ամեն տարի անձանց շրջանակը, որոնք պետք է հայտարարագիր ներկայացնեն եկամուտների մասին, աստիճանաբար ընդլայնվում է։ «2024թ. եկամուտների մասին հայտարարագիր 2023թ. եկամուտների մասին պետք է ներկայացնեն պետծառայողները եւ իրավաբանական անձանց ու ընկերությունների իրական շահառուները։ Երեք տարի հետո այդ համակարգում կլինեն արդեն ֆիզիկական անձինք։ Խոսքը ռեզիդենտների մասին է»,- նշել է Մուրադյանը։
Նա ավելացրել է, որ կներդրվեն վեբ վարկածներ (համակարգչային վարկած- խմբ.) եւ բջջային պլատֆորմ։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 11-ին հայտնել էր, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը մինչեւ մայիս պետք է ներկայացնեն նրանք, որոնց առաջին հերթին են վերաբերում փոփոխությունները։





























