Մոլդովա-Ռումինիա սահմանին Կոստեստի-Ստանկա սահմանային անցակետով բեռնատարների անցումը սահմանափակվել է, այս մասին հայտնում է Մոլդովայի մաքսային ծառայությունը։

«Ժամը 11:00-ի դրությամբ ռումինական կողմը ժամանակավորապես արգելում է բեռնատարների տեղաշարժը՝ ռումինական փոխադրողների և ֆերմերների գործադուլի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռումինիայի գյուղատնտեսության նախարարությունը և գյուղատնտեսական հիմնական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնության են եկել, ինչի արդյունքում բավարարվել են վեց օր շարունակ բողոքի ցույց անող ու Ուկրաինայի հետ սահմանը փակած ֆերմերների մի քանի պահանջներ։

Բանակցություններում ֆերմերների ներկայացուցիչներից մեկի՝ Մարիուս Միկուի խոսքով՝ համաձայնագիրը չի նշանակում բողոքի ցույցերի անհապաղ դադարեցում, քանի որ դրանց տևողության վրա կարող են ազդել փոխադրողների հետ առաջիկա բանակցությունները, որոնք կտևեն մինչև հինգշաբթի։

Միկուն հավելել է, որ կարևոր է, որ կառավարությունը մինչև հունվարի 31-ը յուրաքանչյուր ֆերմայում ցանքաշրջանառության պարտադիր կանոններից շեղվելու և 4%-անոց հողատարածքից շեղվելու թույլտվություն տա: