Հունվարի 1-ից համայնքներին տրվող դոտացիաներն ավելացել են. համայնքներ ունենք, որտեղ դոտացիաների ավելացումը 200-400 տոկոս է. դրանք բոլոր ազգային փոքրամասնություն ունեցող համայնքներն են: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանաի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի սրանից, սուբվենցիաների ծրագրում լրացուցիչ գործակիցներ ենք նախատեսել ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների համար: Ես արդար չեմ համարում, որ մեկ էլ ասում են՝ բա ինչի՞ մեր բակի շան հարցը չենք լուծում: Համայնքին միլիոններ ենք տալիս, դա էլ անենք, աղբն էլ հավաքենք, շան հարցն էլ լուծենք: Համայնքները տված դոտացիաներով, սուբվենցիաներով մի 5 մետր մայթ են դնում, առավոտից երեկո ասում են՝ տեսեք, մեր համայնքը էս արեց, էն արեց: իսկ երբ մայթին մի շիշ է դրված, որ պետք է վերցնել, ասում են՝ ինչո՞ւ կառավարությունն այս շիշը չի վերցնում, ինչու այս շանը չի լուծում: 2018-ից համայնքներին տրվող գումարներն այնքան են աճել, որ երբեւէ չէին կարող մտածել, որ դա կարող է տեղի ունենալ: Այս դոտացիաների»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ընդամենը երկու համայնքում է, որ դոտացիայի թիվը կրճատվել է եւ երկուսում էլ համայնքի ղեկավարը ՔՊ-ական է. «Սա էլ շատ կարեւոր տեղեկատվություն է: Ոչ թե խտրականություն է, այլ Երեւանն ու Ծաղկաձորը շատ մեծ ներուժ ունեն սեփական եկամուտներն վելացնելու»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը կառավարության նիստում հարց են քննարկելու, որով Երեւանում 60 մլն դոլարի ծրագիր են սկսում. «Մենք մտածում ենք Երեւանին եւս սուբվենցիաների ծրագրեր իրականացնելու հնարավորություն տալու մասին:

Մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, կառուցում ենք մարդկանց համար: Հայտնի խոսք կար, երբ մարդիկ քաղաքական գործիչներին ասում էին՝ ընտրությունից ընտրություն եք մեր համայնքում երեւում: Ես մի քննարկման ժամանակ արձանագրեցի, որ այդ հարցը Հայաստանում լուծված է, որովհետեւ երբ ես միայն իմ այցելություններն եմ նայում հեռավոր գյուղեր, դա բավական շատ է»: