Երեւանում, նոյեմբերի 1-ին, ժամը 19.50-ին, Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի տաքսի եւ BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























