Երեւանում, նոյեմբերի 3-ին, ժամը 16:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում, «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային ծրագրի շրջանակներում, կկայանա Արմավիրի մարզի գեղարվեստի դպրոցների սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը եւ համերգային ծրագիր:
«Մենք ենք, մեր մարզը» ծրագիրը մեկնարկել է 2008 թ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` միտված ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը:
2008-2011 թթ «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային ծրագրին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերի` արվեստի, երաժշտական դպրոցների, մշակույթի տների սաները, ինչպես նաեւ անհատ կատարողներ:




























