Եվրամիությունը չի երկարաձգի Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին համաձայնագիրը, հաղորդում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին լավատեղյակ աղբյուրներին։

Գործող համաձայնագրի ժամկետը լրանալու է տարեվերջին։

Հաղորդվում է, որ նույնիսկ ռուսական գազից շատ ավելի մեծ կախում ունեցող երկրները կկարողանան այլընտրանքներ գտնել մատակարարումների դադարեցման դեպքում՝ այդ թվում Ավստրիան և Սլովակիան։