Ֆրանսիացի ֆերմերները տեղափոխվել են Բրյուսել՝ Եվրախորհրդարանի շենք։ Նրանց են միացել ֆերմերներ Իտալիայից, Իսպանիայից եւ Պորտուգալիայից, հաղորդում է BBC-ն։

Եվրախորհրդարանի շենքի մոտ ձվեր ու քարեր են նետում ոստիկանների վրա, որոնք պատասխանում են ջրցան մեքենաներով։

Ֆերմերներն իրենց արտադրանքի և այլ երկրներից ներմուծման ապրանքների համար պահանջում են նույն կանոնները՝ հարկերի իջեցում և սուբսիդիաների ավելացում։