Հյուսիսային Կորեան երկրի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության XXX լիագումար նիստում չորեքշաբթի չեղարկել է միջկորեական տնտեսական համագործակցության մասին օրենքը, տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գոծակալությունը։
Այս քայլը նախաձեռնվել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների հարաբերությունների աճող լարվածության ֆոնին։
Մոտ մեկ ամիս առաջ Հյուսիսային Կորեան լուծարել էր այն գործակալությունը, որն զբաղվում էր միջկորեական գործերով, քանի որ 2023թ. վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջկորեական կապերն անվանել էր «կապեր երկու միմյանց հանդեպ թշնամական պետությունների միջեւ»։
Հարավային Կորեայի երկու Կորեաների միավորման նախարարության ներկայացուցիչը «Ռյոնհափ»-ին տեղեկացրել էր, որ օրենքի չեղարկումը սպասելի էր։ Նա նախազգուշացրել է, որ այդ քայլը կհանգեցնի Հյուսիսային Կորեայի հետագա մեկուսացման։
Գործակալության զրուցակիցը նաեւ ընդգծել է, որ միջկորեական տնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը անվավեր չեն դառնում Փհենյանի միակողմանի որոշման պատճառով։





























