Գնաճը Թուրքիայում, ինչպես նախատեսվում է, 2024թ. արդյունքներով կկազմի 36 տոկոս։ Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական բանկի նոր ղեկավար Ֆաթիհ Կարախանը՝ հրապարակելով բանկի զեկույցը 2024թ. թիրախային ցուցանիշների մասին։
«Մենք կպահպանենք մեր կոշտ դրամավարկային քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչեւ որ գնաճն իջնի։ Չնայած պահպանվող գլոբալ ռիսկերին՝ սպասվում է, որ գնաճը կշարունակի նվազել եւ 2024թ. վերջին կանխատեսվում է 36 տոկոսի մակարդակով»,- ասել է նա։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։
Կարախանի խոսքով՝ գնաճի հունվարի տվյալները լավատեսություն են ներշնչում դրա իջեցման հետ կապված։ «Նախնական տվյալներով՝ հունվարին արտաքին առեւտրի դինամիկան շարունակել է բարելավվել։ Բարելավում է նկատվել նաեւ ընթացիկ վճարումների հաշվեկշռում»,- նշել է նա։
Վիճակագրության ազգային ինստիտուտը տեղեկացրել էր, որ տարեկան գնաճը Թուրքիայում հունվարի արդյունքներով կազմել է 64,86 տոկոս ՝մեկ ամիս առաջվա 64,77 տոկոսի համեմատ։ Անկախ փորձագետների խումբը (ENAG) տեղեկացրել է, որ գնաճը Թուրքիայում հունվարին տարեկան կտրվածքով կազմել է 129,11 տոկոս։ Դեկտեմբերին այն գնահատվել էր 127,2 տոկոս։




























