Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առաջարկել է պատժամիջոցներ կիրառել մոտ 55 ընկերությունների և ավելի քան 60 ֆիզիկական անձանց նկատմամբ, հայտնում է Bloomberg-ը։

Սահմանափակումներն ուղղված կլինեն զենքի արտադրությամբ զբաղվող անհատների և ընկերությունների դեմ: Պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի նաև նավային ընկերությունների դեմ, որոնք զինամթերք են տեղափոխում Հյուսիսային Կորեայից Ռուսաստան:

Ի թիվս այլոց, առաջարկվում է պատժամիջոցների ցանկում ներառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին անվտանգության աշխատակից, Տուլայի շրջանի ներկայիս նահանգապետ Ալեքսեյ Դյումինին։