Հորդանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության խոսնակը կիրակի օրը հայտարարել է, որ Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերի GROP ուսումնավարժական ինքնաթիռը կործանվոել է  Մաֆրաքում՝  Հուսեյն թագավորի անվան ավիաբազայում ուսումնական առաքելության ժամանակ, հայտնում է Petra գործակալությունը:

Ավիավթարի հետևանքով երկու օդաչուն էլ զոհվել է։ Վթարից տուժած զինվորականները հոսպիտալացվել էին, որտեղ բժիշկները արձանագրել են նրանց մահը։