ՌԴ նախագահական ընտրություններում «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված Բորիս Նադեժդինը հայց է ներկայացրել դատարան՝ իրեն որպես ՌԴ նախագահի թեկնածու գրանցելը մերժելու պատճառով:
«Մենք հայց ենք պատրաստում Գերագույն դատարանում: Այն շատ մեծ կլինի։ Մենք կփորձենք ներկայացնել այն որքան հնարավոր է շուտ։ Օրենքը թույլ է տալիս դա անել մերժման օրվանից 10 օրվա ընթացքում, այսինքն՝ ոչ ուշ, քան փետրվարի 18-ը։
Մենք կբողոքարկենք ԿԸՀ-ի՝ ինձ գրանցելու մերժումը, ինչպես նաև ԿԸՀ-ի օրենքներն ու ակտերը, որոնց հիման վրա այն ընդունվել է։
Մասնավորապես, Ընտրական իրավունքների հիմնական երաշխիքների մասին Դաշնային օրենքի նորմերը, Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրությունների մասին օրենքի նորմերը և ԿԸՀ-ի որոշումները կարգավորում են ստորագրությունների հավաքումն ու ստուգումը: Գերագույն դատարանը հայցը քննարկում է 5 օրվա ընթացքում, հատկապես բարդ դեպքերում՝ մինչև 10 օր։
Գերագույն դատարանի բացասական որոշման դեպքում մենք կդիմենք Սահմանադրական դատարան»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր Բորիս Նադեժդինին գրանցել ընտրություններում՝ դա հիմնավորելով հավաքված ստորագրությունների կեղծիքի բարձր տոկոսով։





























