Կուրսկի մարզում ուկրաինական դրոնի գրոհից հետո հրդեհվել է նավթաբազան, նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Ուկրաինական թռչող սարքի գրոհի հետեւանքով Կուրսկի մարզում տեղի է ունեցել հրդեհ նավթաբազայում։ Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան։ Բոլոր հատուկ ծառայությունները ներկա պահին աշխատում են տեղում։ Խնդրում եմ հանգստություն պահպանել»,- գրել է նա։

Baza-ի տվյալներով՝ այրվում է 100 տոննա ծավալով պահեստարանը։ «Осторожно, новости»-ն գրել է, որ նավթաբազան գտնվում է Պոլեւայա գյուղում։ Տեղի բնակիչները Թելեգրամ-ալիքին պատմել են, որ պայթյունից առաջ հրապարակումներում գրել են օդում պայթյունների մասին։