Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը նկարահանվել է գովազդային հոլովակում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեսանյութի նախաձեռնողը դեսպանատունն է եղել: Տեսանյութն ինքնին նվիրված է Բաքու-Լոնդոն ավիաուղիների թռիչքների հաճախականության ավելացմանը։

Տեսանյութում դեսպանը հանդես է գալիս որպես AZAL-ի օդանավի անձնակազմի կապիտան: Մարտի 17-ից AZAL-ը  նոր թռիչքներ կիրականացնի դեպի Լոնդոնի Գաթվիք օդանավակայան: Բաքու-Լոնդոն-Բաքու երթուղով չվերթների հաճախականությունը կհասնի շաբաթական 6 չվերթի: