Նիդերլանդական KLM ավիաընկերության մարդատար ինքնաթիռը հրատապ կարգով վերադարձել է մեկնման օդանավակայան՝ անսարք զուգարանների պատճառով։ Այս մասին հայտնում է Airlive.net պորտալը։

Արտառոց դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Ամստերդամից Լոս Անջելես տրանսատլանտյան չվերթի ժամանակ Boeing 787-10 ինքնաթիռում: Մեկնումից մոտ մեկ ժամ անց միանգամից մի քանի զուգարաններ շարքից դուրս են եկել։ Սկզբում օդաչուները ցանկացել են վերադառնալ, սակայն ուղեւորները նրանց համոզել են շարունակել թռիչքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց ավելի քան 200 հոգու համար նախատեսված ինը զուգարաններից միայն մեկն է շարունակել գործել։ Արդյունքում, 6,5 ժամ անց ինքնաթիռը փոխել է ուղղությունը Գրենլանդիայի վրայով և վերադարձել Ամստերդամի օդանավակայան հետո։  Նշվում  է, որ օդանավը շահագործման է վերադարձվել հենց հաջորդ օրը։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։