ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն:

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Պատվիրակության կազմում է նաեւ պաշտպանության նախրար Սուրեն Պապիկյանը: