Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի երկրների վայրկյանական արձագանքը ինքնաբացահայտում է, նրանք արդեն եզրակացություններ են պատրաստել՝ չսպասելով դատաբժշկական փորձաքննությանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների վայրկյանական արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանի հասցեին ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- նշել է դիվանագետը։




























