Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նավալնիի մահն անվանել է «ողբերգություն ժողովրդավարության բոլոր պաշտպանների համար», գրում է Грузия News-ը։
«Ալեքսեյ Նավալնիի մահը ողբերգություն է ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր պաշտպանների համար։ Ցավակցում եմ նրա ընտանիքին և նրանց, ովքեր շարունակում են պայքարել Ռուսաստանում ժողովրդավարության համար», - ասված է Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:





























