Էկվադորը չեղարկում է ռուսական տեխնիկան ԱՄՆ-ին հանձնելու իր որոշումը, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Սպրինչանը Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի հետ հանդիպումից հետո։
«Տեղի է ունեցել հանդիպում Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի հետ, մանրամասն քննարկել ենք երկկողմ համաձայնագրերը՝ շեշտադրելով որոշ բարդությունները, որոնք երկրների միջեւ առաջ են եկել վերջին օրերին»,- ասել է նա։
«Էկվադորյան կողմը հաստատել է, որ երկիրը, հաշվի առնելով իր չեզոք կարգավիճակը եւ ՄԱԿ մշտական անդամությունը, չի կարող թույլ տալ իրեն ներքաշվել հակամարտության մեջ որեւէ կողմից։ Էկվադորի դիրքորոշումն է՝ զենք եւ զինամթերք չուղարկել թեժ գոտիներ, այլ նպաստել հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով, դիվանագիտական միջոցներով»,- նշել է Սպրինչանը։
Պատասխանելով ճշգրտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Էկվադորը ռուսական տեխնիկան չի հանձնի ԱՄՆ-ին, դեսպանն ասել է. «Այո»։
«Այս մասին պաշտոնապես հայտնի կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին»,- ավելացրել է Սպրինչանը։




























