Չեչնիայի ղեկավարի ավագ որդին՝ Ախմաթ Կադիրովը, ստանձնել է հանրապետության երիտասարդության հարցերի տարածաշրջանային նախարարի պաշտոնը, հայտնում է Fontanka-ն։

Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը նշել է, որ 18-ամյա Ախմաթ Կադիրովը նախկինում զբաղեցրել է Չեչնիայի առաջին փոխնախարարի պաշտոնը՝ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության հարցերով։

Հիշեցնենք, որ Ախմաթ Կադիրովի կրտսեր եղբորը վերջերս Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում է շնորհվել։ 16 տարեկանում Ադամ Կադիրովը պարգևատրվել է, ընդհանուր առմամբ, յոթ շքանշաններով, այդ թվում՝ «Կարաչայ-Չերքեսական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», 1-ին աստիճանի «Իսլամի կրոնին ծառայելու համար», ինչպես նաև Ռուսաստանի Աշխատանքային արիության շքանշան: