Փետրվարի 16-ին և 17-ին ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիաներում բերման է ենթարկվել 401 մարդ։ Այս մասին հայտնում է OVD-Info նախագիծը։

Ձերբակալություններ են տեղի ունեցել Ռուսաստանի 36 քաղաքներում ։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին հայտնի դարձավ բանտում Նավալնիի մահվան մասին։